ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց վերաբաշխում կատարել 2025-ի բյուջեում, և 20 միլիոն դրամ հատկացնել Երևանում աշնանը կայանալիք Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի «պատշաճ կերպով կազմակերպմանը և անցկացմանը»։
Որոշման հիմնավորվան մեջ նշված է, որ Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում միջոցառման «Վարչական սարքավորումներ» հոդվածի ժամանակավոր ազատ ֆինանսական միջոցներից (160 մլն դրամ) 20 միլիոնը կուղղվի ԱԼԳ վեհաժողովի համար: Մնացած 140 մլն դրամն էլ հատկացվում է մինչև 2025-ի վերջ նախատեսված այլ ներկայացուցչական ծախսերի համար:
ԱԼԳ վեհաժողովին, ըստ որոշման նախագծի, կմասնակցի մինչև 100 մարդ:






































