ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հնարավորությունն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, հայտնում է «Ազատություն»-ը։
«Նման ինֆորմացիայի չենք տիրապետում: Չէի շտապի գնահատական տալ այս էսկալացիային, եկեք սպասենք, հասկանանք, թե ի՞նչ զարգացումներ կլինեն, այնուհետև, կարծում եմ, որոշակի ժամանակ է պետք՝ գնահատելու, թե այս հարձակումն ինչպիսի ազդեցություն կունենա տարածաշրջանային անվտանգության վրա»,- ասել է նա՝ պատասխանելով սահմանին տեղաշարժերի վերաբերյալ հարցին։
Իսրայելի պաշտպանության բանակը ռազմաօդային ուժերի ավելի քան 200 կործանիչի կիրառմամբ հունիսի 13-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի տարածքում գտնվող ավելի քան 100 թիրախի, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան զինվորականների թաքստոցների ուղղությամբ: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր Իսրայելի հարձակումն Իրանի վրա։
Կարդացեք նաև՝ Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածները. ի՞նչ է հայտնի մինչ այժմ






































