Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+7°
  • Սևան+2°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 19:39

Զախարովան Փաշինյանին կոչ է արել հայտարարել Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ 2 երկրների անունները

Զախարովան Փաշինյանին կոչ է արել հայտարարել Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ 2 երկրների անունները

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել բարձրաձայնել այն երկրների անունները, որոնք, ըստ Փաշինյանի, 2020-ի 44-օրյա պատերազմի նախապատրաստման ժամանակ օգնել են Ադրբեջանին։ Զախարովան այսպես է մեկնաբանել Փաշինյանի մեղադրանքները՝ ՀԱՊԿ անդամ 2 պետությունների կողմից 44-օրյա պատերազմում Բաքվին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։

«Ես, անկեղծ ասած, հետաքրքրված եմ, թե նման ի՞նչ երկրների մասին է խոսել Հայաստանի վարչապետը։ Ինձ թվում է՝ միանգամայն տրամաբանական կլիներ հնչեցնել այդ երկրների անունները, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան ամեն ինչ արել է, որպեսզի «Հայաստանն իրեն լքված ու մոռացված չզգա»։ Զախարովան մեկնաբանել է 2020-ին Հայաստանին «օգնելու իմիտացիայի»՝ Ռուսաստանին ուղղված մեղադրանքը։ Նա հիշեցրել, որ 2020 թվականի հոկտեմբերին հրադադարի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը մերժել է հենց Փաշինյանը՝ պնդելով ռազմական գործողությունները շարունակելու մասին։

Հայաստանի վարչապետը մայիսի 22-ին հայտարարել էր, որ գիտի ՀԱՊԿ առնվազն երկու երկիր, որոնք մասնակցել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը։ Այսպես էր նա մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը, որը Բաքվի կողմից օկուպացված Արցախի շրջաններ այցելելիս հայտարարել էր, որ հիշել է պատերազմից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցն այն մասին, որ ամենադժվար ժամանակը կգա, երբ Ադրբեջանը կսկսի վերականգնել վերադարձված տարածքները:

ՌԴ Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը մայիսի 23-ին  հայտարարել էր, որ երբ Փաշինյանը ՀԱՊԿ երկու երկրներին մեղադրել է Բաքվին օգնելու մեջ, նկատի է ունեցել Ռուսաստանին և Բելառուսին։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+