Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+12°
  • Կապան+13°
  • Սևան+7°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 13:56

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը հանդես է եկել Լաչինի միջանցքը բացելու կոչով

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը հանդես է եկել Լաչինի միջանցքը բացելու կոչով

«Միացյալ Նահանգները լրջորեն անհանգստացած է երեսուն օր շարունակ Լաչինի միջանցքը փակ լինելու փաստով, ինչը դարձել է Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի և այլ պարագաների խիստ պակասի պատճառ»: Այս հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Քարփենթերն այս կազմակերպության Մշտական խորհրդի հատուկ նիստում: 

Հիշեցնենք, որ նիստը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ: Նիստին մասնակցում է նաև ՀՀ-ի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ կերպով վերականգնել անխափան տարանցումը` պահպանելով նախկինում ստանձնած պարտավորությունները, որոնք հստակ կերպով ներառում են երաշխիքներ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժի համար երկու ուղղություններով», — «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ ասել է նա ու ավելացել, որ Լաչինի փակ լինելու հանգամանքը կարող է ծանր մարդասիրական հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար»:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին կարևոր օգնություն ցուցաբերելու համար: «Կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել այս տարածքում ապրող բնակչության իրավունքները, անվտանգությունը և բարեկեցությունը: ԵԱՀԿ-ի բոլոր մասնակից պետությունները պարտավոր են պաշտպանել իրենց տարածքում գտնվող անձանց անվտանգությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից», — ասել է նա:

«Ես նաև ակնկալում եմ բովանդակալից քննարկում Հյուսիսային Մակեդոնիայի ղեկավարությամբ Լեհաստանի նախագահի կարիքների գնահատման թիմի առաջարկությունների վերաբերյալ: ԵԱՀԿ-ն և նրա տարբեր ինստիտուտներ լավ հնարավորություններ ունեն աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ հիմնվելով անվտանգության հարցում մեր համապարփակ մոտեցման վրա և խարսխված մեր արժեքներով, սկզբունքներով և պարտավորություններով: Մենք ունենք լայնածավալ գործիքակազմ, որը կարող է օգտագործվել այս հակամարտությունում, և մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք դա անել: Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին վերսկսել բովանդակալից բանակցությունները՝ լուծելու իրենց վեճերը։ Համապարփակ խաղաղության համաձայնագիրը միակ ճշմարիտ ուղին է դեպի երկարատև խաղաղություն՝ հիմնված հարաբերությունների կարգավորման և փոխադարձ ճանաչման վրա։ Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին հետաքննել ենթադրյալ վայրագությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Քարփենթերն իր հայտարարությունը եզրափակել է հետեւյալ խոսքերով. «Միացյալ Նահանգները ակնկալում է աշխատել Հյուսիսային Մակեդոնիայի և ԵԱՀԿ-ի հետ՝ բարելավելու անվտանգությունն այս տարածաշրջանի բոլոր մարդկանց համար: Մենք կշարունակենք աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմանի, բազմակողմ գործընկերների միջոցով, ինչպիսին է Եվրամիությունը, և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, այս հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման հասնելու համար»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:

Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված  միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+