Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+12°
  • Կապան+13°
  • Սևան+7°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 14:06

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ

Պետական այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ:

Ողջունելով Հայաստանի նախագահի պետական այցը Իտալիա՝ Ռոբերտո Ֆիկոն նշել է, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ինչպես երկու երկրների, այնպես էլ խորհրդարանների միջև գործընկերային հարաբերությունները։ «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը, և հուսով եմ, որ մեր երկու խորհրդարաններն իրենց գործունեությամբ ավելի կամրապնդեն այդ հարաբերությունները»,— ասել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահը՝ նշելով, որ մեծ հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ և շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմամբ։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Իտալիայի հետ բոլոր ուղղություններով փոխգործակցության ամրապնդմանը՝ միջխորհրդարանական համագործակցությունը համարելով միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչ։ «Հավատում եմ հայ-իտալական բարեկամությանն ու փոխգործակցության զարգացման իրական ներուժին և ձգտում եմ գործել հօգուտ այդ գործակցության զարգացման,- ասել է նախագահ Սարգսյանը։ -Ձեր երկրում մեծ փորձառություն ունեցող խորհրդարանական ժողովրդավարություն ունեք։ Հայաստանն ընդամենը երեք տարվա խորհրդարանական հանրապետություն է, և մենք ձեզնից սովորելու շատ բան ունենք»։

Նախագահ Սարգսյանը կարևորել է Հայաստանի Ազգային ժողովի և Իտալիայի խորհրդարանի երկու պալատների համագործակցությունը և, այդ համատեքստում, Ռոբերտո Ֆիկոյի՝ Հայաստան ծրագրված այցը, ինչպես նաև խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը:

Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել 2019թ․ ապրիլի 10-ին Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման և այդ հարցում անձամբ Ռոբերտո Ֆիկոյի դիրքորոշման համար, ինչը լավագույնս է փաստում Իտալիայի հավատարմությունը ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին։

Հանդիպմանը նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև արցախյան 44-օրյա պատերազմին, դրա հետևանքով երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և հատկապես մարդասիրական խնդիրներին: Նա երախտագիտությամբ է հիշել այս տարվա մարտի 2-ին Իտալիայի խորհրդարանի ընդունած բանաձևը, որով կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Զրուցակիցները երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր ուղղություններից են համարել Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, որտեղ Իտալիան իր ծանրակշիռ դերակատարումն ունի: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ իրականացվող բազմակողմանի համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, մարդու իրավունքները, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերի իրականացումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+