Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:04

ԶԼՄ-ին հայտնի է դարձել մինչև փետրվար Գյումրիում վերահսկողություն հաստատելու ՔՊ-ի ծրագրերի մասին

ԶԼՄ-ին հայտնի է դարձել մինչև փետրվար Գյումրիում վերահսկողություն հաստատելու ՔՊ-ի ծրագրերի մասին

«Քաղաքացիական պայմանագիրը» մինչև փետրվար ուզում է վերցնել Գյումրիում իշխանությունը՝ օգտվելով քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ կալանքի տակ գտնվելու հանգամանքից, գրում է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին:

Պարբերականի տվյալներով՝ կուսակցությունը պատրաստվում է գնալ այդ քայլին, որպեսզի վարչական լծակներ ունենա 2026 թվականի  խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Այս ֆոնին, ըստ թերթի, բանակցություններ են ընթանում ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանի և ավագանու «Մայր Հայաստանի» ղեկավար Կարեն Սիմոնյանի միջև, որ համատեղ ուժերով համոզեն քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հրաժարվել մանդատից ու պաշտոնից, որպեսզի նոր համայնքապետ ընտրեն` ի դեմս Գրիգորյանի որդուն:

Թերթը նշում է, որ չնայած իշխանությունների ճնշումներին՝ Գյումրիի ավագանու ընդդիմադիր հատվածը դիմադրում է։ Երկարատև ընդմիջումից հետո դեկտեմբերի 3-ին անցկացրել է հերթական նիստը՝ ապահովելով կառույցի բնականոն գործունեությունը: Ղուկասյանի և խորհրդի մի քանի անդամի ձերբակալությունից հետո իշխանությունները հետևողականորեն աշխատել են, որպեսզի ցուցակի հաջորդ թեկնածուները հրաժարվեն մանդատներից, հավելել է թերթը: Դա թույլ կտար ստեղծել ճգնաժամ, այնուհետև իշխանությունը զավթելու հնարավորություն։

Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։

Հոկտեմբերի 26-ին Ղուկասյանին երկրորդ մեղադրանքն էր առաջադրվել Հայաստանի «ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» համար։ Նոյեմբերին նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խուլիգանության հատկանիշներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+