Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում ընդգրկել իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» արշավին մասնակից կանանց, գրել է «Հրապարակը»՝ հղում անելով իր աղբյուրներին:
Թերթի տեղեկություններով՝ «իշխող կուսակցությունում պատրաստված կանանց դեֆիցիտ կա»․ օրինակ՝ 150 անձից բաղկացած ցուցակում առնվազն 50-ը պետք է կին լինի։
«Ներկայիս պատգամավոր կանանց մեծ մասը համենայնդեպս անցողիկ տեղերում չի լինելու՝ նրանց անունները գրվելու են ցուցակի հետնամասերում»,- նշել է պարբերականը:
Ազգային ժողովի ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսին:




































