Ավստրալիան վայելում է միջազգային լայն աջակցություն՝ 2031 թվականի կլիմայի համաժողովը (COP31) Ադելաիդայում անցկացնելու հայտի շուրջ, հայտարարել է Ավստրալիայի էներգետիկայի նախարար Քրիս Բոուենը։
Երկիրը շարունակում է փորձերը՝ ստանալու համաժողովը կազմակերպելու իրավունքը։ Այժմ Ավստրալիան պետք է համաձայնություն ձեռք բերի Թուրքիայի հետ, քանի որ ՄԱԿ-ի կանոններով՝ անհրաժեշտ է մյուս թեկնածու երկրի համաձայնությունը։ Բոուենը նշել է, որ բանակցությունները Թուրքիայի կառավարության հետ շարունակվում են։
Ավելի վաղ Թուրքիան պաշտոնապես հայտարարել էր ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովը (COP31) անցկացնելու պատրաստակամության մասին։





































