Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+10°
  • Կապան+7°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:14

ՀՅԴ-ն քննադատել է Արամ Ա-ի ուշադրությունը Փաշինյանի նկատմամբ և եկեղեցական միասնության կոչ է արել

ՀՅԴ-ն քննադատել է Արամ Ա-ի ուշադրությունը Փաշինյանի նկատմամբ և եկեղեցական միասնության կոչ է արել

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) բյուրոն անընդունելի է համարել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի նախաձեռնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ցուցաբերված ուշադրությունը։

«ՀՅԴ բյուրոն բացարձակապես անընդունելի է համարում այդ բոլորի հեղինակ անձին արժանացնել Կիլիկիոյ կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա-ի հատուկ ուշադրությանը, ինչն արդարացիորեն առաջացրել է սփյուռքի և հայրենիքի հայ հանրության բուռն ընդվզումը»,- ասվում է հայտարարության մեջ։

ՀՅԴ-ն Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները համարում է ոչ միայն եկեղեցու, այլև «հայ ժողովրդի ինքնության» վրա ծրագրված հարձակում։ Կազմակերպությունն ընդգծել է, որ սա չի կարող ընկալվել որպես եկեղեցու և պետության միջև տիպիկ հակամարտություն։ Դաշնակցությունը կոչ է արել Էջմիածնի և Կիլիկիայի կաթողիկոսություններին միավորել ուժերը՝ Հայ Առաքելական եկեղեցին որպես «բացառիկ ազգային արժեք» պաշտպանելու համար և ընդգծել է հանրային աջակցության անհրաժեշտությունը։

«Մեր հորդորն է, որ Հայ Առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսների սերտ համագործակցությամբ և իրենց շուրջ համախմբված մեր ժողովրդի անմնացորդ աջակցությամբ՝ Հայ եկեղեցին պաշտպանվի ամեն տեսակ քանդիչ, հայ ժողովրդի ինքնությունը խաթարող և նսեմացնող ներքին ու արտաքին ոտնձգություններից»,- ասվում է հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 16-ին Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի՝ Հայաստան կատարած այցի մասին։ Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանի հետ նրա հանդիպման ժամանակ քննարկվել էին եկեղեցի-պետություն հարաբերությունները։ Արամ Ա-ի անունից Սարգիսյանն իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և ընդգծել եկեղեցու և պետության միջև համագործակցության կարևորությունը:

Կառավարության տարածած հաղորդագրության մեջ չէր հիշատակվել, որ Շահան սրբազանը Փաշինյանի հետ խոսել է ՀԱԵ շուրջ իրավիճակի մասին, հայտնել էին, որ նա նվիրել է Արամ Ա-ի հատորը և Փաշինյանին փոխանցել կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ Այս հաղորդագրությունից հետո քննադատություններ էին սկսվել սոցիալական ցանցերում: «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կոչ էր արել Սարգիսյանի և Փաշինյանի հանդիպումն «ուրիշ ձևով չընկալել»՝ մանրամասնելով, որ Արամ Ա կաթողիկոսն իր հետ զրույցում տեղեկացրել է, որ բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել եկեղեցու դեմ ճնշումների հարցը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+