«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանի քրոջ որդին ինքնավնասման փորձ է արել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Տղայի ինքնավնասման դեպքով ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել՝ չհայտնելով դեպքի մանրամասները։
Ըստ թերթի՝ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ Ավանի հոգեկան առողջության կենտրոնում, որտեղ նա գտնվել է արգելված նյութեր օգտագործելու պատճառով։
Սարուխանյանը նրան տարել է տուն, սակայն ոստիկանությունը կրկին կենտրոն է վերադարձրել, պատմել է լրատվականը։
2024 թվականի աշնանն արգելված նյութերի պատճառով Սարուխանյանին նույնպես մեղադրում էին։ Պատգամավորը Facebook-ում թեստի արդյունքի լուսանկար էր հրապարակել։ Նրա խոսքով՝ 20 նյութի վերաբերյալ տվյալներից 19-ը բացակայում է, իսկ 1-ը` բարբիտուրատները, առկա է։
Սարուխանյանի քեռորդի Վարուժան Խոջումյանը ՔՊ-ի Գյումրիի ավագանու անդամ Պարգև Գևորգյանի հետ նոյեմբերի 9-ին ձերբակալվել էր թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով։ Նոյեմբերի 13-ին Խոջումյանը հայտարարել էր ՔՊ-ից դուրս գալու մասին։






































