Մենք աշխատում ենք ապաշրջափակման ուղղությամբ։ Ենթադրում ենք, որ ամերիկյան կողմի հետ շփումներն ինտենսիվ կդառնան՝ հասկանալու հայ-ամերիկյան համատեղ երկաթուղու, մյուս ենթակառուցվածքների հետ կապված հարցերը, Ազգային ժողովում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միզոյանը։
«Բազմաթիվ տեխնիկական պայմաններ կան, որ պիտի դեռ բանակցվեն։ Մեր շահն է հնարավորինս արագ իրականացնել գործընթացն ու հասնել ապաշրջափակման»,- ասաց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






