Կին քաղաքական գործիչներին սեռով պայմանավորված թիրախավորելը թուլության և քաղաքական սնանկության հետևանք է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Կնոջ արժանապատվությունը վիրավորելը՝ որպես քաղաքական քայլ, ոչ միայն անթույլատրելի է, այլ նաև դատապարտելի։ Նման անձանց քաղաքական գործունեությունը պետք է մերժվի բոլորի կողմից և արհամարհանքը պետք է դառնա այդ մարդկանց արժանի պատասխանը»,- նշել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







