Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 07:22

Իսրայելի հետ կարգավորո՞ւմ, թե՞ միջնորդություն Երևանի և Բաքվի միջև. արաբագետը բացատրել է ԱՄՆ-ի հայտարարությունը «Աբրահամյան համաձայնագրերի» մասին

Իսրայելի հետ կարգավորո՞ւմ, թե՞ միջնորդություն Երևանի և Բաքվի միջև. արաբագետը բացատրել է ԱՄՆ-ի հայտարարությունը «Աբրահամյան համաձայնագրերի» մասին

Արաբագետ Արմեն Պետրոսյանն Armenia Today-ին մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ «Աբրահամյան համաձայնագրերին»։

Արաբագետն ընդգծել է, որ չի կարող խոսել դրանց միանալու դեպքում հնարավոր հետևանքների մասին, քանի որ նախ պետք է հասկանալ, թե ամերիկյան կողմն ի՞նչ նկատի ունի «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու Երևանի և Բաքվի հնարավորության մասին խոսելիս։

«Ինձ համար դեռևս հստակ ու պարզ չէ ամերիկյան կողմի տեսակետի հիմքը, ինչը շատ կարևոր է»,- հավելել է Պետրոսյանը։

Միևնույն ժամանակ՝ նա հայտարարությունից բխող երկու վարկած է նշել՝ մեկը կապելով Հայաստանի և Իսրայելի հարաբերությունների նորմալիզացման, մյուսը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։

«Առնվազն երկու համատեքստում եմ գնահատում այդ հնարավորությունը․ առաջինը՝ հաշվի առնելով «Աբրահամյան համաձայնագրերի» բովանդակությունը, այն է՝ խաղաղություն և հարաբերությունների կարգավորում Իսրայելի և մի շարք արաբական երկրների միջև։ Եթե այս տեսանկյունից ենք դիտարկում, ապա այստեղ Հայաստանի՝ դրան միանալու հնարավորությունն այնքան էլ ընկալելի չէ, որովհետև Հայաստանը երբևէ Իսրայելի հետ խնդիր չի ունեցել։ Պաղեստինյան հիմնախնդրում էլ, մեծ հաշվով, ՀՀ-ն չի ունեցել այնպիսի դիրքորոշում, որը ենթադրում է հակամարտություն Իսրայելի հետ»,- բացատրել է փորձագետը։

Պետրոսյանի երկրորդ վարկածի համաձայն՝ ամերիկյանի կողմի հայտարարությունը կարող է վերաբերել Հայաստանին և Ադրեջանին։

«Մասնավորապես այն իմաստով, որ Ադրեջանը և Թուրքիան տասնամյակներ շարունակ Արցախյան հիմնախնդիրը ներկայացրել են որպես նաև կրոնական հակամարտություն։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ չի բացառվում, որ, օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կամ խաղաղության համաձայնագիրը կարող են դիտարկել որպես «Աբրահամյան համաձայնագիր», որովետև երկու Աբրահամյան կրոնների ներկայացուցիչների միջև համակարտություն է։ Այս երկրորդ տրամաբանությամբ չի բացառվում, որ ամերիկյան կողմն «Աբրահամյան համաձայնագրերի» ինչ-որ նոր հարթություն է առաջ քաշում՝ այս դեպքում արդեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման իմաստով»,- շեշտել է արաբագետը։

Ամփոփելով՝ Պետրոսյանը հավելել է, որ երկու վարկածների առկայությունը պայմանավորված է անորոշությամբ և ոչ միանշանակ մոտեցմամբ ու ամերկյան կողմի՝ դեռևս «հում ձևակերպումներով»։ Նրա խոսքով՝ «Աբրահամյան համաձայնագրերին» Հայաստանի և Ադրբեջանի միանալու հնարավորության վերաբերյալ հայտարարությունն ԱՄՆ-ն դեռ պետք է պարզաբանի։

Ուիտկոֆը մայիսի 14-ին հայտարարել էր, որ ակտիվ բանակցություններ են ընթանում «Աբրահամյան համաձայնագրերի» ընդլայնման շուրջ, և Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց: Թրամփի հատուկ բանագնացի խոսքով՝ սա «հսկայական նախաձեռնություն է, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»:  Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել էր հայտարարությանը՝ նշելով, որ «ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+