Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+2°
  • Կապան+2°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 02:48

Վարչապետի շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան․ խոսնակ

Վարչապետի շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան․ խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան, հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ մեկնաբանելով London Times-ի հրապարակումը:

Նա ակնհայտ սուտ է որակել կայքում մայիսի 2-ին տեղ գտած հոդվածը, ըստ որի՝ Փաշինյանը և իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները «գաղտնի պայմանավորվածություններ ունեն եվրոպական դեղագործական ընկերությունների հետ»։ Ըստ լրատվամիջոցի՝ արևմտյան դեղագործական ընկերությունները «բժշկական օգնության և մարդասիրական նախաձեռնությունների անվան տակ» Հայաստանում գործարկել է «նոր հոգեներգործողների, ստերոիդների և այլ վտանգավոր նյութերի փորձարկման մասշտաբային ծրագիր»։ Դրանք, ըստ ԶԼՄ-ի, «փորձարկվում են Հայաստանի բնակչության խոցելի խավերի՝ հղի կանանց, երեխաների, տարեցների և հաշմանդամների վրա», և որ Հայաստանի իշխանությունները և վարչապետը «հավանություն են տվել իրենց երկրի քաղաքացիների նկատմամբ փորձարկումներին ՝ հանուն եվրոպական պետությունների բարեհաճության և ֆինանսական շահի»:

Բաղդասարյանը մանրամասնել է, որ տվյալ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու նպատակով։

Նա պարզաբանել է, որ հրապարակման մեջ նշված բնույթի որևէ բանակցություն որևէ ընկերության հետ տեղի չի ունեցել։

«Որևէ պայմանավորվածություն կամ պայմանագիր չկա և չէր կարող գոյություն ունենալ»,- գրել է Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ այդ հրապարակման ի հայտ գալը կարող է երկու պատվիրատու ունենալ․ արտաքին՝ Հայաստանում ներքին խժդժություններ հրահրելու, կամ ներքին՝ դեղերի առուվաճառքի շուկայում օրինականություն և հստակ հետագծելիություն սահմանելու, դեղերի ապօրինի շրջանառությանը վերջ դնելու կառավարության ջանքերին հակազդելու համար։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոդվածում «Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների» մասին տվյալները բացարձակապես մտացածին է որակել։

Նա նշել է, որ հոդվածում հիշատակված դեղագործական ընկերություններից (STADA, SERVIER, SANOFI, BAYER) 2018-2025 թվականների ընթացքում միայն Servier ընկերությունն է դիմել կլինիկական փորձարկման թույլտվություն ստանալու հայտով, որը որևէ առնչություն չունի «ստերոիդների և հոգեմետ նյութերի», ինչպես նաև հոդվածում նշված «խոցելի խմբերի» հետ:

Անդրադառնալով նույն հոդվածում ներկայացված Pervitin դեղին՝ նախարարը շեշտել է, որ այն գրանցված չէ ՀՀ-ում, և կլինիկական հետազոտության հայտ երբևէ չի ներկայացվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+