Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:27

ՍԱՏՄ պետի տեղակալն է Փաշինյանին զեկուցել կառույցում խախտումների մասին և հասել ղեկավարի պաշտոնանկությանը․ ԶԼՄ

ՍԱՏՄ պետի տեղակալն է Փաշինյանին զեկուցել կառույցում խախտումների մասին և հասել ղեկավարի պաշտոնանկությանը․ ԶԼՄ

ՍԱՏՄ պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել իր ղեկավար Արմեն Դանիելյանի «կասկածելի քայլերի մասին» և հասել նրա պաշտոնանկությանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ Փաշինյանը վստահում է Պետրոսյանին, և նրան «գործուղել էր» կառույց Դանիելյանի նշանակման պահից։ 

2020-21 թվականներին Պետրոսյանը վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն էր, մինչ այդ աշխատում էր ԱԱԾ-ում։

Մայիսի 1-ին մամուլը գրել էր, որ Դանիելյանի ազատման պատճառը կառույցում հայտնաբերված չարաշահումներն են։

Նա պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել ապրիլի 30-ին, այդ պաշտոնն զբաղեցնում էր 2024 թվականի նոյեմբերի 11-ից:

Նոյեմբերի 7-ին «Հրապարակ»-ը հայտնել էր, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի՝ աշխատանքից ազատվելու հավանական պատճառներից մեկը Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, որը ցանկանում է այդ պաշտոնում նշանակել իր մտերիմ Դանիելյանին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+