Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց թավիշի և «ամենաթողության» մասին:
Վարչապետ խոսել է հակակոռուպցիոն քրեական գործերի մասին. «Հակակոռուպցիոն գործերով կոնկրետ գործեր են ի հայտ գալիս, և նրանք հիստերիկ նոպայի մեջ են: Չեմ ուզում մանրամասներ ասել, բայց այս ամենը համարում եմ հիստերիկ նոպա: Այո, նրանք իշխանության ներսում էլ դեռ լիքը մարդ ունեն, իրավապահ համակարգում էլ լիքը մարդիկ ունեն»,- անդրադառնալով իշխանության հասցեին հնչող քննադատություններին և դժգոհություններին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ունեն, որովհետև մենք ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու, և բոլորին ժամանակ ենք տվել, բայց հիմա ժամանակը սպառվել է»,-հավելեց նա:
Փաշինյանի խոսքով. «Վենդետաներ և կադրային ջարդեր էլի չեն լինելու, բայց պետական կառավարման համակարգը Սերժի մնացորդներից պետք է մաքրել: Ոչ մեկ մեզ չի կարող մեղադրել: Այդ շանսը բոլորն են ունեցել, չեն օգտագործել՝ մեղքն իրենց վիզը: Որևէ մեկը չմտածի, թե ճգնաժամով պայմանավորված՝ մենք մեր որևէ հայտարարված նպատակից հետ ենք կանգնելու: Հատ-հատ պատասխան են տալու ամեն գողացած կոպեկի համար և պետք է վերադարձնեն»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձնման մասին օրենքի ընդունումից հետո պետք է այդ ամեն ինչը հետ վերադարձվի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







