Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:24

«Մանր բիզնես չենք ունենա». տնտեսվարողները չորրորդ ակցիան են անցկացրել

«Մանր բիզնես չենք ունենա». տնտեսվարողները չորրորդ ակցիան են անցկացրել

Հանրապետության հրապարակում 4-րդ անգամ տնտեսվարողները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի 5%-ից 10% բարձրացման։

Նրանք պնդում են, որ հարկերի բարձրացումը կկործանի փոքր բիզնեսը, քանի որ դրանք այլևս շահութաբեր չեն լինի: Գործարարները մատնանշել են հարկային գերբեռնվածությունը և կառավարության որոշումն անհիմն անվանել։

«Դուրս է գալիս, որ տարեկան 12-13 մլն դրամի գործ անողը պիտի գա մտնի 10%-ի տակ։ Մանր բիզնես չունենք մենք»,- ասել է ցուցարարներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի նկատել է, որ նման որոշումներով իշխանությունները փորձում են յուրաքանչյուր քաղաքացու «գրպանը մտնել» և ազդեցության լծակներ ունենալ հասարակության բոլոր շերտերի վրա։ Ցուցարարները բարձրացրել են նաև սոցիալական այլ խնդիրներ՝ հայտարարագրման համակարգի թերություններ, տրանսպորտի նոր սակագներ, ավտոկայանատեղերի թանկացում, անգամ թափառող շների չլուծված խնդիրը։

Ակցիային մասնակցում էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով կոչ է արել բոյկոտել նորամուծությունները և օրինակ բերել տրանսպորտի թանկացման դեմ առաջիկա գործողությունները։ Դանիելյանը չի բացառել, որ իշխանությունները կարող են դատարկ խոստումներ տալ ցուցարարներին հանգստացնելու համար և հիշեցրել է ավտոբուսների վարորդների չկատարված պահանջները։ Նոյեմբերին նրանք պահանջում էին աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում, ինչը վաղուց էին խոստացել, սակայն քաղաքապետարանը նրանց «կրկին խաբել է»։

«Վարորդներին էլ խաբեցին։ Վարորդների ցույցից հետո ասացին՝ ձեր պայմանները կփոխենք, ձեր աշխատավարձերը կբարձրացնենք։ Ի՞նչ արեցին։ Ամիսը լրացավ, այդ վարորդները զանգեցին՝ ասում են, որ ոչ մի բան էլ չեն արել, որովհետև ամբողջությամբ սուտ է և կեղծիք, խաբում են»,- նշել է պատգամավորը։

2024թ․ մայիսի 2-ի նիստի ժամանակ կառավարությունը որոշել էր բարձրացնել փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը՝ գործող 5-ի փոխարեն սահմանելով 10%-ի սահմանաչափ։ Հարկային շեմի բարձրացմամբ՝ կառավարությունը նախատեսել էր 17,8 միլիարդ դրամի պետական եկամուտների աճ ունենալ։ 2024թ․ նոյեմբերի 7-ին կառավարությունը հավանություն էր տվել 2025թ․ հուլիսի 1-ից գործունեության 12 տեսակ հարկման ընդհանուր համակարգ ներառելու նախագծին, որով նրանք կզրկվեն հարկման հատուկ համակարգից (երբ վճարում են շրջանառության 5% հարկ և որպես միկրոբիզնես՝ 0%)։ Հարկման ընդհանուր համակարգով նրանք ստիպված կլինեն վճարել 20% եկամտային հարկ:

Փոքր և միջին բիզնեսի շրջանառության հարկի դրույքաչափը չբարձրացնելու պահանջով բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել նաև հունվարի 13-ին, 23-ին և 27-ին։

ԱԺ «Հայաստան» խմբացության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ մի շարք մասնագիտություններ և ծառայություններ հատուկ հարկման համակարգից դուրս բերելու և հարկման ընդհանուր համակարգ ներառելու դեպքում հազարավոր փոքր բիզնեսներ կանգնելու են փակման ռիսկի առջև։ Նրա խոսքով՝ փոփոխությունը չի նպաստելու հարկային մուտքերի ավելացմանը, քանի որ գործունեությունը դադարեցնելու պատճառով փոքր բիզնեսը հարկ չի վճարելու։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+