Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:56
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել 11 րոպե առաջ

Այս պահին ՀՀ կառավարությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունի․ Էկոնոմիկայի նախարար

Այս պահին ՀՀ կառավարությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունի․ Էկոնոմիկայի նախարար

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չունի։

«Ներկայումս Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Եվ հիմա ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց ՀՀ կառավարության օրակարգում չկա։ ԵՄ-ին անդամակցության գործընթացը զուգահեռ օրակարգ է, և մեր խնդիրը ոչ թե այդ օրակարգերը քննարկելն է, այլ մեր երկրի տնտեսության դիմակայունությունը բարձրացնելը»,- 2024 թվականի արդյունքների մասին ասուլիսում նշել է Պապոյանը։

Նախարարը համոզմունք է հայտնել, որ այնքան էլ էական չէ՝ Հայաստանը ԵՄ մա՞ս է, թե՞ ԵԱՏՄ։ Գլխավորը նրա կարծիքով այն է, որ երկրի տնտեսության արտադրողականությունն աճի, բարձր և մրցունակ ծառայություններ մատուցի։ 

«Մեր արտադրանքը պետք է լինի ամենամրցունակը, որտեղ էլ որ լինի։ Ըստ այդմ՝ մեզ հարկավոր է արտադրողականության բարձրացում, ինչի համար հարկավոր են որակյալ մասնագետներ, սարքավորումներ, տեխնոլոգիաներ, ստանդարտներ, լաբորատորիաներ և այլն»,- շեշտել է նա։

Կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն էր տվել ՀՀ-ի՝ Եվրոպական Միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ 

Նույն օրը Կրեմլը մեկնաբանել էր ՀՀ կառավարության այս որոշումը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն, իր հերթին, հայտարարել էր, որ Մոսկվան ԵՄ անդամակցության նախագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ։ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «դավաճանություն» էր անվանել ՀՀ կառավարության որոշումը՝ աջակցելու ԵՄ-ին անդամակցության մեկնարկի մասին օրինագծին։

Հունվարի 11-ին Եվրոպական միության արտաքին ծառայության խոսնակ Անիտա Հիպերը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը մտադիր է ուսումնասիրել Հայաստանի օրենսդրական նախաձեռնությունը՝ սկսելու հանրապետության Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, ինչպես նաև նախատեսում է այն քննարկել Երևանի հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+