Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 21:34

Ամերիկացի սենատորները Բաքվում COP29-ի ժամանակ կոչ են արել ապահովել Արցախ վերադառնալու հայերի իրավունքը

Ամերիկացի սենատորները Բաքվում COP29-ի ժամանակ կոչ են արել ապահովել Արցախ վերադառնալու հայերի իրավունքը

ԱՄՆ սենատորներ Էդվարդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի ժամանակ (COP29) հայտարարել են 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի մասին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Մարքին Ադրբեջանին կոչ է արել ազատել քաղբանտարկյալներին։

«Կարծում ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, հայերը պետք է իրավունք ունենան վերադառնալու Լեռնային Ղարաբաղ»,- ասել է նա COP29-ի ասուլիսում։

Ուայթհաուսն ընդգծել է, որ հայերը Լեռնային Ղարաբաղից գաղթի մեղավորը չեն։ Նա այսպես է պատասխանել Հայաստանի դեմ պատժամիջոցների մասին ադրբեջանցի լրագրողի հարցին։

«Ես և սենատոր Մարքին աջակցում ենք Հայաստանին, երկուսս էլ: Շատ ենք ափսոսում, որ այդքան շատ հայեր են տեղահանվել։ Ես, մեղմ ասած, համոզված չեմ, որ դրանում հայերն են մեղավոր, և չեմ ուզում տանտերերի տանը (գագաթնաժողովը հյուրընկալող երկրում-խմբ.) խորանալ մարդու իրավունքների հարցերում, բայց եթե սա դառնա քննարկման թեմա, շատ քծնող չեմ լինի»,- նշել է նա։

Նոյեմբերի 11-22-ը Բաքվում տեղի է ունենում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29):

Նոյեմբերի 16-ին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն հարձակման էր ենթարկվել Ադրբեջանի կառավարության կողմից հովանավորվող լրագրողների կողմից, ուր նա մասնակցում էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովին:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։ 

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ-ի վերջին տվյալներով, զոհվել էր ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել՝ 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կա 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+