Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:50

Պատգամավորը մեկնաբանել է Երևանի նկատմամբ Բաքվի նոր պահանջները

Պատգամավորը մեկնաբանել է Երևանի նկատմամբ Բաքվի նոր պահանջները

Ադրբեջանը բավական մեծ ծավալի սպառազինություն է գնում, հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Բաքվի նոր պահանջների և Երևանի հասցեին հնչած մեղադրանքների մասին։

«2021-2024թթ․ շրջափուլում Ադրբեջանում ոչ միայն մեծածավալ գնումներ են իրականացվում, այլև մոդելների, ծավալի, տեսականու առումով բավականին գաղտնի են տեղեկությունները, ինչն ավելի անկանխատեսելի է դարձնում ադրբեջանական վտանգավորությունը՝ հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով մշտապես հայտարարել և հայտարարում է, որ ուժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում»,- ասել է նա խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում։

Պատգամավորի խոսքով՝ Բաքուն ոչ միայն չի կատարում իր պարտավորությունները, այլև Երևանին նոր սպառնալիքներ ու պահանջներ է ներկայացնում։ Նա ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի մի քանի տագնապալի պահանջների վրա։ Ըստ Աբրահամյանի՝ դա, առաջին հերթին, Հայաստանի «ապառազմականացումն» է, և Բաքուն ակտիվորեն այդ հարցը դնում է իր օրակարգում։ Երկրորդն ակտիվացված և որոշակիորեն ինստիտուցիոնալ բնույթ ստացած ադրբեջանցիների, այսպես կոչված, Հայաստան «վերադարձի» մոտեցումն է»։  Բաքուն, ըստ նրա, փորձելու է ճնշումների միջոցով ստիպել Երևանին կատարել այս դրույթը։

«Ադրբեջանն այս օրերին ակտիվորեն շրջանառում է «առաջինից մինչև վերջին մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորած ադրբեջանցիների» մասին տեղեկատվություն տրամադրելու հարցը։ Բաքուն միջազգային հարթակներում Հայաստանին մեղադրում է զոհերի թիվը թաքցնելու մեջ»,- հավելել է պատգամավորը։

Նա կարծում է, որ, թեև Հայաստանի իշխանությունները հնարավորինս փորձում են զիջողականություն դրսևորել, բավարարել հնարավոր բոլոր պահանջները, սակայն իրականությունը ցույց է տալիս, որ Բաքուն չի բավարարվում արդեն իսկ առաջադրված պահանջներով և հանդես է գալիս նոր նախապայմաններով, ինչն ուղեկցվում է շանտաժով և սպառնալիքներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+