Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:50

«Շարժումը դարձել է համազգային». երկրորդ օրը Երևան շարժվող երթը հասել է Գեղարքունիքի մարզ

«Շարժումը դարձել է համազգային». երկրորդ օրը Երևան շարժվող երթը հասել է Գեղարքունիքի մարզ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած դեպի Երևան երթի մասնակիցները երկրորդ օրը հասել են Գեղարքունիքի մարզ։

Մայիսի 5-ի առավոտյան Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը շարունակվել է Հաղարծինից և հասել Դիլիջան։ Այնուհետև նրանք անցել են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղով։ Մայիսի 6-ի առավոտյան երթը կվերսկսվի Սևանա լճի թերակղզու հարակից խաչմերուկից, հայտնում է շարժումը։

Երթի ընթացքում Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ ակցիայի մասնակիցները գործում են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ։

«Մենք չենք գործում առանց Վեհափառ Հայրապետի օրհնության, Հայոց Հայրապետը մեր հայրն է, մեզ օրհնողը, մեր առաջնորդը»,- ասել է նա։

Իր հերթին՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասել է, որ շարժումը դարձել է համազգային։ Նրա խոսքով՝ շարժմանը միանում են ժողովրդի տարբեր շերտեր։

«Նրանք մի կողմ դրեցին իրենց տարաձայնությունները և միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»,- ասել է նա։

Մայիսի 4-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ է սկսել դեպի Երևան: Կազմակերպիչները նախատեսում են երթով Երևան հասնել մայիսի 9-ի կեսօրին: Տավուշում ապրիլի 19-ի երեկոյան սկսվել էին մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաները։ Նրանք փակել էին Կիրանց գյուղի ճանապարհը Տավուշից սահմանի սահմանազատում սկսելու և Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի իշխանությունների որոշման դեմ։ Մայիսի 2-ի առավոտյան ոստիկանությունը բերման էր ենթարկել բողոքի ակցիայի 30 մասնակցի և փակել դեպի գյուղ տանող ճանապարհը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+