Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:50

ՌԴ ԱԳՆ-ն Գյումրիի 102-րդ ռազմաբազան անվանել է Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիք

ՌԴ ԱԳՆ-ն Գյումրիի 102-րդ ռազմաբազան անվանել է Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիք

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի առկայությունը ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին TACC-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարությամբ պատրաստված «ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը։

«Անվտանգության առաջարկները լիովին հակասում են ողջախոհությանը։ 102-րդ ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն են։ Վտանգավոր դեմագոգիա է այն միտքը, որ դրանց դուրսբերումն ինչ-որ կերպ կուժեղացնի հանրապետության ռազմական ներուժը։ Ստիպելով մեզ այսօր վերանայել գոյություն ունեցող անվտանգության համակարգը՝ դրա դիմաց Արևմուտքը կոնկրետ ոչինչ չի առաջարկում»,- նշել են ՌԴ դիվանագիտական ​​ծառայությունից։

102-րդ ռուսական ռազմակայանը Հայաստանի տարածքում է գտնվում 1995 թվականից։ Հենակետն ունի երկու զինվորական կայազոր Գյումրիում և Երևանում։

Ռասմուսենը զեկույցում հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման հարցում «առավելությունների բացակայության» մասին։ Նշվում է, որ Մոսկվան դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, քանի որ դա կխաթարի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և կվերացնի նրա ռազմական ներկայության «հիմնավորումը», այդ թվում՝ Գյումրիի 102-րդ ռազմակայանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+