Չեմ կարող մեծ հույսեր հայտնել, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանին ԼՂ հայերի վերադարձի մասով պայմաններ ապահովելու վերաբերյալ որոշմանը կհետևեն կոնկրետ գործողություններ, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե ինչ կտա դատարանի այս որոշումը։
«Շատ կարևոր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը և շատ կարևոր է, որ այդ դատարանի մաս կազմող երկրները հետևեն նրա որոշումներին: Ցավով պետք է արձանագրեմ, որ Արդարադատության միջազգային դատարանը նման որոշում էր կայացրել նաև Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, բայց, ցավոք, միջազգային հանրության ճնշումը բավարար չեղավ, որպեսզի Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ ամիսներ շարունակ իրականացվող ագրեսիվ քաղաքականությունը կանխվի»,- ասել է Խանդանյանը։
Այդուհանդերձ, պատգամավորը ողջունել է դատարանի որոշումը և հույս հայտնել, որ այն դիվանագիտական, քաղաքական գործընթացում կարևոր գործիք կարող է լինել:
Նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանի բնակիչների անվտանգ վերադարձը։ Դատարանը Բաքվի նկատմամբ միջանկյալ միջոցներ էր կիրառել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով։
Մանրամասները՝ տեսանյութում։
ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը
«Հանրապետություն» կուսակցության լիազոր փաստաբանների և ներկայացուցիչների կողմից հունիսի 5-ին ԿԸՀ ներկայացված «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած...

































