Ուկրաինան գիշերը փորձել է հարվածներ հասցնել Կրեմլին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ նախագահի մամուլի ծառայությանը հղումով։
Ռուս զինվորականներն ու հատուկ ծառայությունները հարձակման երկու անօդաչու թռչող սարք են խափանել։ Ուկրաինական հարձակման հետևանքով զոհեր չկան, ռուսական պետության ղեկավարը չի տուժել, ճշտել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
Կրեմլը Կիևի հարվածի փորձը գնահատել է որպես «պլանավորված ահաբեկչություն և Ռուսաստանի նախագահի դեմ մահափորձ Հաղթանակի օրվա նախօրեին»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







