Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:22

Կոնգրեսականները ԱՄՆ իշխանություններից կպահանջեն հետաքննել Ադրբեջանին զենքի վաճառքը, որով սպանում են հայերին

Կոնգրեսականները ԱՄՆ իշխանություններից կպահանջեն հետաքննել Ադրբեջանին զենքի վաճառքը, որով սպանում են հայերին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը կոչ է արել կոնգրեսականներին միանալ նախաձեռնությանը և նամակ ստորագրել առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին՝ պահանջելով պարզաբանել, թե ինչու է նախարարությունը դիտարկում Բաքվին ամերիկյան հրազենի մատակարարումների լիցենզավորման հնարավորությունը Ադրբեջանի կողմից Արցախի 125-օրյա շրջափակման և Արցախի վրա շարունակվող հարձակումների պայմաններում, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ (ANCA):

«Բայդենի վարչակազմը, որը շարունակում է ռազմական օգնություն մատակարարել նավթով հարուստ Ադրբեջանին և դեռ չի հետաքննել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ օգտագործված թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան դետալների առկայության հարցը, այժմ դիտարկում է բռնապետական Ադրբեջանին ամերիկյան հրացանների ուղղակի վաճառքի հնարավորությունը, որի զինվորականները գնդակահարում են անզեն հայ ռազմագերիներին և այդ սպանությունների մասին տեսանյութեր տարածում սոցիալական ցանցերում>, — ասվում է ԱՄՆ առևտրի նախարարին ուղղված Շիֆի նամակում:

Կոնգրեսականն ընդգծել է, որ «Հայաստանին ուղղված մահաբեր զենքի» մատակարարումները նոր հակամարտություն կառաջացնեն: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների մասին 2022 թվականի զեկույցում փաստագրված են «հավաստի տեղեկություններ Ադրբեջանում պահվող հայ զինվորների սպանությունների, այդ թվում՝ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին»։

ԱՄՆ Կոնգրեսի անդամները պետք է ստորագրեն առևտրի նախարարին ուղղված նամակը մինչև ապրիլի 21-ը:

Ադրբեջանին ամերիկյան հրազենի, այդ թվում՝ գրոհային և կիսաավտոմատ դիպուկահարների մոդելների հնարավոր վաճառքի մասին տեղեկատվությունը փետրվարի 1-ին հնչեցրել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը: Նա հայտարարել է իր խորը մտահոգության և այդ գործարքի «վճռական մերժման» մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+