Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 18:22
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Հայաստան-ԵՄ հարաբերություններն ակտիվորեն զարգանում են. Ադոնց

Փետրվարի 26-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումները՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին:

Ինչպես հայտնում է Խորհրդարանի մամուլի ծառայությունը, լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Կառավարության, դիվանագիտական կորպուսի, միջազգային կառույցների և քաղհասարակության ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: 

ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է: Ըստ նրա՝ ԵՄ-ն Հայաստանի համար կարևոր գործընկեր է ՀՀ կառավարության կողմից որդեգրած բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման համար, հատկապես դատական և ոստիկանական բնագավառներում բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, էներգետիկ, բնապահպանության և մի շարք այլ ոլորտներում ցուցաբերած նշանակալի աջակցությամբ: Նշվել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններն ակտիվորեն զարգանում են թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում: «ՀՀ կառավարությունը կարևորում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացում քաղհասարակության դերակատարման բարձրացման հարցը»,-ասել է փոխնախարարը: Նա վերահաստատել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ միտված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Անդրադառնալով մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցին՝ փոխնախարարը նշել է, որ ԱԳՆ-ի կողմից այդ ուղղությամբ տարվում են հասցեագրված աշխատանքներ թե՛ ԵՄ համապատասխան կառույցների, թե՛ ԵՄ անդամ երկրների հետ: Այդ նպատակով ստեղծված միջգերատեսչական պատվիրակությունն առանձին այցեր է իրականացրել ԵՄ անդամ մի շարք երկրներ:

Ադոնցը հիշեցրել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմքը դեռևս 2017 թվականին ստորագրված  CEPA (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) համաձայնագիրն է: Նրա դրույթների 80%-ի իրացումն սկսվել է 2018 թվականին։  Ադոնցի խոսքով՝ այս փաստաթուղթը Երևան-Բրյուսել հարաբերությունների յուրօրինակ Սահմանադրությունն է։  

«Այդ փաստաթղթի դրույթների մնացած 20 տոկոսն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ ԵՄ բոլոր երկրները վավերացնեն CEPA-ն։  Այս պահին ԵՄ 22 երկրներում վավերացման գործընթացն ամբողջությամբ ավարտված է, ևս 5 երկրներում մոտ են ավարտին»,-հայտնել Է դիվանագետը։

Ադոնցը նշել է, որ ԱԳՆ-ն նպատակային աշխատանք է տանում վիզային ռեժիմի ազատականացման հարցի լուծման ուղղությամբ։ 

«Աշխատանքներն ընթանում են ինչպես ԵՄ համապատասխան կառույցների, այնպես էլ Եվրամիության անդամ երկրների հետ, քանի որ հենց նրանք են ի վերջո համապատասխան որոշում կայացնելու»,-նշել է Ադոնցը:

Այդ հարցի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական պատվիրակությունը այցեր է կատարել Գերմանիա, Ավստրիա, Բելգիա, Նիդերլանդներ և  Լյուքսեմբուրգ, ինչպես նաև Շվեդիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Իսպանիա և Չեխիա: Ընդ որում, փոխնախարարը պարզաբանել է, որ այս փուլում խոսքը միայն այդ հարցի շուրջ բանակցություններ սկսելու հեռանկարների մասին է, այլ ոչ թե վիզային ռեժիմի անմիջական չեղարկման:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+