Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերումից հետո Իսրայելը ճնշում է գործադրել Վաշինգտոնի վրա, որպեսզի Թուրքիան հեռացվի F-35 կործանիչների ծրագրից։ Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ այս մասին հայտարարել են իսրայելցի պաշտոնյաները հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ: Իսրայելը նման քայլի է դիմել տարածաշրջանում իր ռազմական գերակայությունը պահպանելու համար:
Իսրայելը F-35 կործանիչների արտադրությամբ զբաղվող ամերիկյան «Լոքհիդ Մարթին» ընկերության հետ կնքած պայմանագրի շրջանակներում պետք է ստանա 50 F-35 կործանիչ, սակայն մինչ այժմ ստացել է միայն 16-ը, իսկ Թուրքիան, համաձայն նախապես կնքված պայմանագրի, ստանալու էր 100-ից ավելի F-35 կործանիչ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Թուրքիային հեռացրել է ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից ռուսական C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու համար՝ նշելով, որ F-35 կործանիչներն անհամատեղելի են C-400 համակարգերի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






