Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում երկրի դեպանների 11-րդ համաժողովի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերություններին:
Ելույթի շրջանակներում Չավուշօղլուն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականության խնդիրներին ու մարտահրավերին։
Չավուշօղլուի խոսքով Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին բոլոր ոլորտներում, այդ թվում՝ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում։
Չավուշօղլուն նշել է, որ Ադրբեջանի հետ Թուրքիայի դաշնակցային հարաբերությունները մշտապես ամրապնդվում են ու Ադրբեջանը եղբայրական երկիր է Թուրքիայի համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






