Կասպից ծովում հայտնաբերվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի խորտակված «ՄիԳ-29»-ի «սև արկղը» և օդաչուի դին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին ադրբեջանական ռազմաօդային ուժերի «ՄիԳ-29»-ը ռազմական ինքնաթիռն ուսումնական թռիչքի ընթացքում անհետացել էր ռադարների էկրաններից և ընկել Կասպից ծովը։
Ադրբեջանի ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել: Ավելի ուշ Կասպից ծովն ընկած ինքնաթիռի բեկորներ են հայտնաբերվել:
Համաձայն Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության՝ մասնագետներն այժմ ուսումնասիրում են «սև արկղի» տեխնիկական վիճակը, իսկ կործանիչի բեկորների դուրսբերման աշխատանքները շարունակվում են։
Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ և դադարեցնել ռազմական օգնությունը
Արցախի նախկին պետնախարար, ԱՀ նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և...