ՀՀ նախագահն ուժը կորցված է ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ զինվորական կոչումից զրկելու մասին ՀՀ նախագահի 2002 թվականի հրամանագիրը:
Վաղարշակ Հարությունյանը ռազմական և քաղաքական գործիչ է, գեներալ-լեյտենանտ։
2002 թ. հուլիսի 22-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանը աստիճանազրկվել է։ Վաղարշակ Հարությունյանն իր աստիճանազրկումը համարում է անօրինական, իսկ «Հանրապետություն» կուսակցության պնդմամբ, որի անդամ էր Վաղարշակ Հարությունյանը, վերջինիս աստիճանազրկումը քաղաքական հաշվեհարդարի միջոց էր։
2019 թվականին վերականգնվել է նրա զինվորական կոչումը, և նա նշանակվել ԵԿՄ փոխնախագահ։
Վաղարշակ Հարությունյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև կոնֆլիկտը սկսվել էր 1999 թ. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից հետո, երբ, տեղեկանալով ահաբեկչության մասին, այն ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով բանակը փակել էր Երևան տանող ճանապարհները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






