Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազամ Սայադը սեպտեմբերի 1-ին հայտարարեց, որ ՀՀ վարչապետի հրավերով ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին առաջիկա շաբաթների ընթացքում կայցելի Հայաստան։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԻԻՀ նախագահին հրավիրել է Հայսատան՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որը կկայանա Երևանում հոկտեմբերի 1-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի փետրվարին պաշտոնական այցով ժամանել էր Թեհրան։ Այցի ժամանակ հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների հետ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







