Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները նպաստում են տարածաշրջանում իրավիճակի սրմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը` Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր դեսպան Ջեյմս Լայլ Շարպի հավատարմագրերն ընդունելիս:
Էլմար Մամեդյարովն Ադրբեջանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանին ներկայացրել է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա վիճակն ու նշել նաև, որ Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները նպաստում են տարածաշրջանում իրավիճակի սրմանը և վնասում են բանակցային գործընթացին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






