ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է « Irakanum.am»-ը։
Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարել է նախագահ Արմեն Սարգսյանին: Մեզ հասած տեղեկություններով՝ Դավիթ Տոնոյանի ազատման մասին պաշտոնապես կհայտարարվի օրվա ընթացքում:
Այնուամենայնիվ, այս պահին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել են, որ դեռ նախագահականը առաջարկի որևէ դիմում չի ստացել:Այս մասին էլ հայտնում է « SHANTNEWS.am»-ը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները Դավիթ Տոնոյանի պաշտոնանկությավ վերաբերյալ՝ նշելով, որ անհեթեթ լուր է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







