Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Հաագայում տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը: Բարեկամության շրջանակը կհամանախագահեն ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունը։
Հանդիպումը կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության` Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում։
Նիստին ներկա են եղել Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մշակութային և կրթական գործիչներ:
Նիստի ընթացքում ներկաները մտքեր են փոխանակել Հայաստանի և Նիդերլանդների միջև քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային կապերի խորացման վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






