Հայաստանի Հանրապետության նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ:
Արմեն Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:
Նշենք, որ հոկտեմբերի 21-ը Ռուսաստանի Դաշնությունում սգո օր է հայտարարվել
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինյան շրջանում ջրի բեկման հետևանքով հինգ ամբարտակ է ավերվել
Արտակարգ պատահարի հետևանքով ջրասույզ է եղել ավելի քան երկու հանրակացարան, որի արդյունքում զոհվել է 15 մարդ, հոսպիտալացվել՝ 14-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






