Ինքնավարության մայրաքաղաք Բարսելոնայում բողոքի ակցիաները նոր թափ են ստանում: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը: Կատալոնիայի անկախության կողմնակիցները շարունակում եմ պայքարը:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, բողոքի ակցիայի կողմնակիցները հավաքվել են շրջանի Ներքին գործերի նախարարության շենքի առաջ և պահանջում են գերատեսչության ղեկավարի հրաժարականը:
Բողոքի ակցիայի շատ մասնակիցներ իրենց հետ բերել են օդային գնդակներ, որոնցից շատերը լցված են ներկերով: Նպատակն է «ներկել» նախարարության շենքը` ի նշան բողոքի:
Հիշեցնենք, որ Կատալոնիայում բողոքի ակցաները սկսվել են հոկտեմբերի 14-ին` այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն Դատարանի ընդունած դատավճռով 13 տարվա ազատազրկման դատապարտվեցին անկախության հանրաքվեի կազմակերպիչները: Ներկա պահին կան հարյուրավոր տուժածներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






