Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը հյուրընկալել է Ռումինիայի Արքայազն Ռադուին: Այս մասին տեղեկանում ենք Լենա Նազարյանի Ֆեյսբուքյան կայքէջում տարածած հայտարարությունից։
Լենա Նազարյանը նշել է, որ երկարատև դադարից հետո Ռումինիայի հետ Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները սկսում են քիչ-քիչ ակտիվանալ՝ հավելելով, որ շաբաթը երեք անգամ կա Բուխարեստ-Երևան ուղիղ թռիչք:
Փոխնախագահը գրառման մեջ ընդգծել է այն փաստերը, որ այս տարվա սեպտեմբերին Ռումինիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունել են «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին» օրենք, ինչի կապակցությամբ Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնել : 2018 թվականին էլ Ռումինիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչի համար Լենա Նազարյանը հայտնեց իր երախտագիտությունը՝ հույս ունենալով, որ Ռումինիան լավ գործընկեր կլինի Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում:
Լենա Նազարյանը մեծ հույս ունի, որ Ռումինիան վաղ թե ուշ պաշտոնապես կընդունի Հայոց Ցեղասպանության անհերքելի փաստը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







