Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր գահակալության 20-րդ տարեդարձի առթիվ:
Դուք իրականացնում եք ազգանպաստ ու հայրենանվեր առաքելություն՝ ուղղված հարազատ ժողովրդին անձնվիրաբար ծառայելու, մայր Եկեղեցին ավելի բարգավաճ ու զորավոր դարձնելու, քրիստոնեական հավատքն ամրապնդելու վեհ նպատակների իրականացմանը»։
Բակո Սահակյանն իր ուղերձում ընդգծել է, որ այս բոլոր տարիների ընթացքում միշտ զգացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգատար ու առանձնահատուկ վերաբերմունքը Արցախի նկատմամբ, նրա աջակցությունն ու զորակցությունը Արցախի խնդիրների լուծման գործին, ինչի համար նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել։
«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, Վեհափա՛ռ Տեր, այս հիշարժան հոբելյանի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու արևշատություն։ Թող Աստված պահապան լինի Ձեզ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` ի բարօրություն ու բարգավաճում մեր Հայրենիքի»,- նշել նախագահը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







