Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+10°
  • Կապան+7°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 12:58

ՌԴ-ն պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար․ Սերգեյ Լավրով

ՌԴ-ն պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ դրա համար պետք է երկու կողմերի հետաքրքվածությունը։

«Մենք չենք տեսնում որևէ ազդակ, որ ՀՀ-ն ու Թուրքիան կսկսեն պատերազմական գործողությունները։ ՌԴ քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության ու փոխադարձ համագործակցության ամրապնդմանը»,-նշել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարն, անդրադառնալով Թուրքիայի և ՌԴ-ի միջև հարաբերությունների ջերմացմանը, նշել է, որ իր երկիրը հարաբերություններ զարգացնում է բոլոր հարևանների հետ։

«Մենք չենք խոսում հարաբերությունների ջերմացման, մերձեցման մասին, երբ կան աշխարհագրորեն մեզ տրված հարևաններ, մենք հարաբերություններ ենք զարգացնում բոլորի հետ։ Սա ազնիվ է բոլոր հարևանների նկատմամբ»,-ընդգծել է նա։

Լավրովի խոսքով՝ ՌԴ-ն աջակցում է, որպեսզի ՀՀ -ի և Թուրքիայի միջև առկա խնդիրները հաղթահարվեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+