Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում գրառում է կատարել՝ կապված Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի հետ: Նա մասնավորապես նշել է, որ ուրախ է արձանագրել, որ իր գործընկեր Սերգեյ Լավրովի այցը Երևան արդյունավետ էր:
«Դետալային քննարկումներ և կոնկրետ պայմանավորվածություններ՝ հարցերի լայն շրջանակի շուրջ: Շարունակում ենք դինամիկ աշխատել մեր փոխգործակցության ամրապնդման համար: Մեր բարեկամության հիմքերը շատ ամուր են»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







