ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դրական կարծիք ունի նորաստեղծ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տիգրան Ավինյանը։
«Դրական կարծիք ունեմ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի վերաբերյալ, կարծում եմ նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին»,- ընգծել է Տիգրան Ավինյանը:
Հիշեցնենք, որ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին։ Նիստը նախագահել է Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







