Հորդանանի Արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիի այցը նոր ազդակ ու լիցք կհաղորդի երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը և առավել ամուր և կառուցողական երկխոսության սկիզբ կդնի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման ալ Սաֆադիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել Ալ Սաֆադիին, քանի որ Հորդանանի ժողովուրդը հայերի կողքին էր պատմության ամենածանր օրերին՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանություն վերապրածներն ու ժառանգները ներդրում են ունեցել և շարունակում են ունենալ իրենց հորդանանյան հայրենիքում:
Հորդանանի ԱԳ նախարարը նշել է, որ քննարկում են երկկողմ գործնական կապերն առաջ տանելու ուղիները:
Այման Ալ Սաֆադիին նշել է, որ զբոսաշրջությունը համագործակցության համար անկյունաքարային ուղղություններից է, մասնավորապես՝ կրոնական, մշակութային, պատմական զբոսաշրջությունը, այդպիսի ոլորտներ են նաև առևտուրը, դեղագործությունը:
Հորդանանի ԱԳ նախարարը նշել է, որ գործնական քայլեր կիրականացվի այդ ուղղությամբ՝ հավելելով, որ երկկողմ հարաբերությունները մշակութային ասպարեզում երկար պատմություն ունեն, և իրենք հպարտ են, որ կենսունակ հորդանանահայ համայնք ունեն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-3-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադին։
Անդրանիկ Քոչարյանը մտահոգված է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից իր վարքագիծն արդարացնելու փորձերի բացակայությամբ․ ԶԼՄ
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մտահոգված էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները չեն փորձել արդարացնել լրագրողի նկատմամբ...