ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկա կգտնվի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ նախագծի քննարկմանը: Այս մասին հայտնել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանը նշել է, որ ընթացակարգը վարչապետին թույլ է տալիս նաև ելույթ ունենալ նախագծի քննարկման ընթացքում՝ հավելելով, որ եթե Սահմանադրության փոփոխություն է, վարչապետին թույլատրվում է մինչև քվեարկությունը ելույթ ունենալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






