Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 21:29

Առաջիկայում Ադրբեջանը, դժվար թե գնա էսկալացիայի․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ղարաբաղյան գործոնը պետք է ավելի շատ շահարկվեր, սակայն այն այս անգամ այդքան էլ չշահարկվեց։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Ըստ Հայրապետյանի՝ սա խոսում է ընտրությունների նկատմամբ անտարբերության մասին, քանի որ իշխող ուժը վստահ էր, որ հաղթանակ կտանի և խնդիրը, որը միշտ շահարկվում էր ընտրությունների ժամանակ, այս անգամ այդքան էլ չշահարկեց։

«Ադրբեջանում իշխող ուժը, հետաքրքիր է, որ այս անգամ գրեթե քարոզարշավ չանցկացրեց, հրաժարվեց իրեն հատկացված անվճար եթերաժամերից՝ դրանով ցույց տալով, որ կասկած չունի առաջիկա ընտրություններում իր հաղթանակի հետ կապված», — ասաց ադրբեջանագետը։

Հայրապետյանը նշեց, որ Ադրբեջանում այսօր կլանային պայքարը շատ ավելի ուժեղ է, քան իշխանություն-ընդդիմություն պայքարը, այդ կլանները տիրապետում են ռեսուրսների և այժմ հարևան երկրում ընթանում է կլանային ռեսուրսների վերաբաշխում։

Անդրադառնալով ընտրություններից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծվելիք իրավիճակին՝ Հայրապետյանը նշեց, որ հնարավոր էսկալացիայի Ադրբեջանը չի գնա, քանի որ առաջին իսկ անհաջողությունը կարող է օգտագործվել գործող իշխանության դեմ։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 9-ին, Ադրբեջանում անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Միլի մեջլիսի 125 տեղերի համար պայքարել են 1314 թեկնածու։ Նախնական արդյունքների համաձայն՝ իշխող ՝«Նոր Ադրբեջան» կուսակցությունը, կարող է ստանալ մինչև 65 տեղ խորհրդարանում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+