Հայաստան-Գերմանիա հարաբերությունները բավական ինտենսիվ զարգանում են։ Այս մասին ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ նշեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։Կանցլերը նշեց, որ ուրախ է մեկ անգամ ևս ՀՀ վարչապետին Գերմանիայում ընդունելու համար։
«Հայաստանում մեծ փոփոխություններ են կատարվել։ Փոփոխություններ են կատարվում այսօր իրավական համակարգում։ Մենք համոզված ենք, որ դա դյուրին գործ չէ, և հաջողություն ենք մաղթում այդ գործում Հայաստանին», — ասաց Անգելա Մերկելը։
Նա վերհիշեց իր այցելությունը Հայաստան և ընդգծեց, որ տպավորված էր «Թումո» կենտրոն այցելությամբ։ Այդ այցելությունն իր արդյունքն է տվել, և Անգելա Մերկելը տեղեկացրեց, որ աշնանը Բեռլինում կբացվի «Թումո» կենտրոն։ Նա նշեց, որ ինտենսիվ համագործակցությունը շարունակվում է տարբեր ոլորտներում։ Նկատեց, որ հոկտեմբերին Գերմանիայում կայացել է տնտեսական ֆորում, որը նոր էջ է բացել հայ-գերմանական հարաբերություններում։
Մերկելը նաև շնորհակալություն հայտնեց Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը մասնակցություն ցուցաբերելու համար։
Նա նշեց, որ Հայաստանի իր գործընկերոջ հետ հանդիպումը կշարունակվի հագեցած օրակարգով, անդրադարձ կկատարվի նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






