Նորանշանակ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը կառավարության նիստից հետո անմիջապես Արցախ է մեկնում։ Այս մասին նա հայտնեց Armenia Today-ի թղթակցին՝ պատասխանելով հարցին, թե կշարունակի՞ արդյոք նա ՄԻՊ-ի բարի ավանդույթները՝ մշտապես սահմանամերձ համայնքներ այցելելու առումով։
«Այստեղից դուրս եմ գալու՝ անմիջապես մեկնեմ Արցախ։ Առաջին այցս Արցախ է լինելու»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ սպասվում են մի շարք հանդիպումներ։ Բացի այդ, վերադարձին Սյունիքում քաղաքացիների ընդունելություն կկազմակերպվի։
ՄԻՊ-ը հայտնեց, որ կարևորը մարդկանց հարցերը լուծելն է։ Չի պատրաստվում «հանուն այց կատարելու այց ձեռնարկել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







