Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանսկի ինքնավարությունը ճանաչելու որոշումը։ Այս մասին ասված է այս երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ ճանաչել, այսպես կոչված, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, հակասում է Մինսկի պայմանավորվածություններին, ինչպես նաև ներկայացնում է Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում»,- ասվում է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ Անկարան մերժում է և անընդունելի է համարում նման որոշումը։
«Թուրքիան վերահաստատում է իր հանձնառությունը Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը և կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին գործել ողջախոհությամբ և հարգել միջազգային իրավունքը»,- ասվում է հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







