Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվել է, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Կառավարության ղեկավարին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին: Վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել է Երևան:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը երեկ՝ դեկտեմբերի 20-ին, այցելել է Վրաստան՝ աշխատանքային այցեվ։ Նա առանձնազրույց է ունեցել երկրի վարչապետի հետ, ապա մասնակցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






