Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 07:31

Թուրքիայի հետ բանակցող հանձնակատարի անունը դեռ որոշված չէ․ Էդուարդ Աղաջանյան

Հայկական կողմը որևէ բանից չի հրաժարվում, խոսքը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման սկիզբ դնելու մասին է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Սա, պատգամավորի խոսքով, չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է իր առանցքային պետական շահերից, այլ ընդհակառակը, մեր շահերից է բխում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը։ Ինչպես ասաց Աղաջանյանը՝ հանձնակատարի անունը որոշված չէ։

Մեկնաբանելով այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի համեմատությունն այն մասին, թե չեն բարեկամանում այն հարևանի հետ, որն ուզում է սպանել ու ոչնչացնել քեզ, Աղաջանյանն ասաց, որ ցավում է, որ դաշնակցական գործընկերները քաղաքական գործընթացները նման «տրիվյալ» ձևով են պատկերացնում։

Նա նշեց, որ այս հարաբերությունների առավելություններն այնքան շատ են Հայաստանի համար, որ դրանք մեկ ասուլիսի ժամանակ հնարավոր չէ թվարկել։ Պատգամավորը խնդրեց դավադրություն չփնտրել այն բանի մեջ, որ այդ հայտարարությունը հենց հիմա է արվել։ Գործընթացը սկսվել է ինչ-որ պահի, տևել է որոշ ժամանակ և ինչ-որ պահի Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է այդ մասին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ են նշանակում հարաբերությունների կարգավորման համար։ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մենք շուտով փոխադարձ հատուկ ներկայացուցիչ կնշանակենք»,- ասել էր Չավուշօղլուն։ Նշվում է, որ Թուրքիան և Հայաստանը չարտերային ավիահաղորդակցություն կբացեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+