Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:35

Կովկասում իրեն տղամարդ համարող անձն իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում. Սերժ Սարգսյանը՝ Ալիևին

Կովկասում իրեն տղամարդ համարող անձն իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում. Սերժ Սարգսյանը՝ Ալիևին

«Կովկասում իրեն տղամարդ համարող անձն իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում, իսկ թե ինչպես էր ժամանաիկին իրեն պահում Իլհամ Ալիևն իմ ներկայությամբ՝ ոչ միայն ես եմ դա շատ լավ հիշում, այլև Մինսկի համանախագահներն են հիշում»,- այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետպատերազմյան հայտարարություններին։

«Եթե ինչ-ինչ ուժեր թեկուզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշիր, որ և՛ դու, և՛ հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին՝ և՛ ռազմի դաշտում, և ՛ թե դիվանագիտության դաշտում։ Դու լավ գիտես, որ եթե չլիներ 2018-ի դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը»,- դիմելով Ալիևին՝ հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Ըստ նրա՝ Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ արցախահայության կարգավիճակը և քանի դեռ անվտանգությունը լրջագույն սպառնալքի տակ է ամեն օր և ամեն ժամ։

«Ուզում եմ մեկ անգամ ևս հայտարարել՝ մենք պատերազմի կուսակցություն չենք, մենք պատերազմ չենք ուզում, քանզի անցել ենք արցախյան բոլոր պատերազմներով, քանզի ինքներս էինք պատրաստ ցանկացած զոհողությունների, այլ ոչ թե հիմար որոշումների և բորբոքված մեծամտության արդյունքում մարդկանց տանել պատերազմի բերան»,- հայտարարեց Սարգսյանը։

Ընդգծելով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ նախ պետք է վերականգնենք անվտանգային-դիվանագիտական ներուժը, վերագործարկենք պետական կառույցները, ժողովրդին վերադարձնենք հավատն ու արժանապատվությունը։ 

«Մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք և նպաստենք երկրի ներսում և երկրի շուրջ արդարության  վերականգնմանը և Հայաստանի հեղինակության բարձրացմանը։ Իր հիմնադրումից ի վեր ՀՀԿ-ի գործունեությունը համահունչ է եղել պետության առաջնահերթություններին։ Մենք մշտապես ծառայեցրել ենք մեր մտավոր, մարդկային ներուժը մեր ժողովրդին։ Նույն առաքելությունը մենք ունենք նաև այսօր»,- հայտարարեց Սարգսյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+